Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով․ «Միջադեպը Ղարաբաղում լայնածավալ գործողությունների սկիզբ չի դառնա». «Ազատություն» ռադիոկայան

Նոյեմբեր 13,2014 13:20

Երեկվա ողբերգական միջադեպը Ղարաբաղում լայնածավալ գործողությունների սկիզբ չի դառնա: «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը։

«Ամռանը մենք ականատես էինք ավելի լուրջ լարվածության, և այն ժամանակ ասում էին, թե սա պատերազմի սկիզբ է՝ իրականում այդպես չեղավ։ Ես համոզված եմ և շատ եմ ուզում, որ այս անգամ էլ ուղղաթիռի հետ կապված միջադեպը չդառնա լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ», – ասաց ռուսաստանցի փորձագետը։
Դուբնովի խոսքով՝ հայ – ադրբեջանական շփման գոտում այսօր ռազմական գործողությունները ձեռնտու չեն ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ էլ երրորդ ուժին՝ Ռուսաստանին։

«Մի կողմից՝ Մոսկվային ձեռնտու է ստանձնել Ղարաբաղում մի փոքր լարվածության կարգավորողի դերը, մյուս կողմից՝ ցանկացած լարվածություն Ղարաբաղում կարող է վերածվել լայնածավալ գործողությունների, որոնք այսօր ամենևին էլ չեն բխում Ռուսաստանի շահերից», – ասաց փորձագետը։

Ազա Բաբայան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930