Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ուղղաթիռի խոցումը իրավիճակի սրման վտանգ է պարունակում. Բորդյուժա. 1in.am

Նոյեմբեր 13,2014 13:02

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը իր մեջ իրավիճակի նոր սրման վտանգ է պարունակում: Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունում:

«Այդ վտանգավոր միջադեպը սադրում է տարածաշրջանում հետագա բացասական իրադրություն և ուժեղացնում է մեր մտահոգությունը»,- ասվում է Բորդյուժայի հայտարարության մեջ, որը մեջբերում է RIA Novosti-ն:

Բորդյուժան նշել է, որ ընթացիկ տարում գործնականում մշտապես զինված միջադեպեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական շփման գծում:

«Այսօր մենք ականատես եղանք կրակի դադարեցման պայմանավորվածության ևս մեկ խախտման: Առաջացել է հակամարտության սրման նոր ալիքի վտանգ: Հարավային Կովկասում իրավիճակը գնալով ավելի է սրվում»,- ընդգծել է Բորդյուժան:

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեփան says:

    ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՓՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄԱՍԻՆ:

    Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը կատարում է իր ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ՝ հնարավորինության դեպքում ոչնչացնում է իր հակառակորդի սպաներին, սինվորներին և մարտական տեխնիկան:

    Եթե խոցելիության տեսանկյունից մոտենաք և ըստ մարտական հրահանգի հայ զինվորը միշտ խուսափում է գլուխը դուրս հանել խրամատից, որպեսզի հակառակորդի դիպուկահարի կողմից չգնդակահարվի (իսկ այդպիսի դեպքերը անհաշվելի են եղել մինչ օրս), ուրեմն այդ նույն խոցելու և որպես հակառակորդ ոչնչացնելու իր մարտական առաջադրանքը կատարող Ադրբեջանական բանակի գործողությունները չի կարելի դատապարտել, եթե այդ կատարում է մարտական տեխնիկայի հանդեպ:Նրանք պարտավոր էին այն խփել և նույնիսկ զարամանալի կլիներ, եթե չանեին այն:

    Զինադադար կոչված ռեժիմը երկուստեք խախտած կողմերի համար (այստեղ կարևոր չէ, թե որ կողմն է ավելի շատ խախտել) արդեն ստացվում է նորմա, հետևաբար ցանկացած այդ տեսակ խախտում պետք է ընկալվի որպես նորմա, այլ ոչ թե բացառություն, քանի որ մինչ այդ նմանատիպ խախտումներ եղել են փոխադարձաբար:

    Հետևաբար, պետք է պատասխանատվություն կրի հայկական հրամանատարությունից այն անձը, ով այդ խոցման հնարավորինությունը արհամարհել է, թերագնահատել է հակառակորդ բանակի կողմից գործողությունների դիմելու բազմիցս կրկնվելու հետևանքով 100% ով կանխատեսելի քայլերը: Ու՞մ հրամանով են այդ ինքնաթիռները դուրս եկել ճակատային գծում նման մանևրի: Այդ ո:ր կողմի պրովոկացիան է…

    Այդ նման է նրան, որ սիրեկանը իմանա իր սիրուհու ամուսնու տուն ժամանելու մասին, և ժամանակից շուտ չլքի սիրուհու բնակարանը, որպեսզի չենթարկվի հավանական հաշվեհարդարի ամուսնու կողմից:

    Իսկ այժմ հարց. ՝՝ՀԱՐԳԵԼԻ՝՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ չէի՞ք իմանում, որ ուղղաթիռները գտնվում են խոցելիության հեռավորության վրա և այդ ի՞նչ տեսակ մարտական տեխնիկայի զորաշարժ եք ձեռնարկում ճակատային գծով… Այդ ինչու՞ նույն հրահանգը, որը վերաբերում է շարքային հայ զինվորներին ՝՝խրամատից գլուխները ցից չպահելու՝՝ մտքին, չէր կարող հանկարծ վերեբերել մարտական տեխնիկային…

    Պատասխանե՛ք իմ այս հարցադրումներին ՝՝հարգելի՝՝ Պաշտպանության Նախարարության ՝՝մասնագետներ՝՝ և մամլո խոսնակներ, եթե իհարկե ազնվություններդ կատարելապես չեք կորցրել…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930