Երեկվա միջադեպը ` ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, որի արդյունքում երեք զոհ կա, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շատ վտանգավոր է համարում, ելնելով բանակցային պրոցեսի տրամաբանությունից:
«Թիկունքից ուղղաթիռին խփելը ցույց է տալիս իրենց պետության իրական դեմքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը`հավելելով, որ ինչպես բազմաթիվ միջազգային կառույցների ներկայացուցիչներ նշել են իրենց հայտարարություններում, սա հղի է բանակցային գործընթացի վտանգով: «Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ