Այսօր կառավարության նիստից հետո պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանից լրագրողները փորձեցին հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի հետ շփման գծում հայկական ուղղաթիռի խոցելու վերաբերյալ:
Դավիթ Տոնոյանը նկատելով, որ լրագրողները մոտենում են իրեն, աստիճանների վրա, մեղմ ժպիտով, գլխի ժխտական շարժումով հասկացրեց, որ չի ցանկանում խոսել:
Այնուամենայնիվ, լրագրողները հարց ուղղեցին՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը փակ գոտի է, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
Պարոն Տոնոյանն ասաց. «Խնդրում եմ, այսօր այդ օրը չի: Կլինեն հայտարարությունները, մինչեւ երեկո սպասեք»:
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ զարգացումներ են տեղի ունեցել, ինչո՞ւ է փոխնախարարը հրաժարվում խոսել, Դավիթ Տոնոյանը զարմացած հարցրեց. «Իսկ ի՞նչ զարգացումներ են եղել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ