«Շատ վատ եմ գնահատում: Իրանց թուրքությունն էլի արեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն`անդրադառնալով երեկ տեղի ունեցա միջադեպին:
Հիշեցնենք, երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Կա երեք զոհ:
«Էդքան որ ասում ենք`մենք պտի ուժեղ ըլնենք, միասնական ըլնենք, ինչի՞ հըմար ենք ասում»,-շարունակեց Սեյրան Սարոյանը` հավելելով, որ Ադրբեջանն այդ քայլին գնացել է եւ իր վախից եւ «թուրքությունից»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացրեց, որ դրա հետեւանքները Ադրբեջանի համար ցավոտ կլինեն: «Հետեւանքը կտենաք էլի, միշտ էլ եղել ա: Չեմ կասկածում, որ շատ կարճ ժամանակում կտանք»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ միջազգային հանրության արձագանքն այդ միջադեպի դանդաղեց, թեպետ Ադրբեջանը միջազգային ռազմական նորմեր է խախտել, Սեյրան Սարոյանն ասաց. «Միջազգային հանրությունը ե՞րբ ա մեր կողմից էղե, որ: Միշտ էլ լռում են: Մենք մեր դարդը մենք պտի քաշենք, մեր խնդիրը մենք պտի լուծենք, մեզի երբեք, ոչ ոք չի օգնե»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ