Գեներալ Սեյրան Սարոյանը դրական է գնահատել որոշ նախարարությունների միավորման ծրագիրը։ «Ինչքան քիչ՝ էնքան լավ, թե չէ դրանց կնանիք որ գնան դեկրետ ու էդքան փող տանեն, ի՞նչ կլինի մեր վիճակը», ասել է նա։
«ՉԻ» -Ըստ երեւույթին գեներալ Սեյրանը նախարարությունների միավորման ամենահամոզիչ հիմնավորումն է գտել։ Ավելին՝ բացառիկ մարդասիրական մոտեցում է ցուցաբերել այդ հարցում։ Վերջին հաշվով՝ եթե պատճառը նախարարների կանանց «դեկրետ գնալն» ու դրանց ֆինանսական հետեւանքներն են, ապա իշխանությունները խնդրի լուծման երկու տարբերակ են ունեցել. կամ ամորձատել նախարարներին, կամ միավորել նախարարությունները։ Փաստորեն՝ իշխանություններն ընտրել են առավել մարդասիրական տարբերակը, որը հնարավորություն կտա միաժամանակ ե՛ւ չկրճատել ծնելիությունը, ե՛ւ հարվածի տակ չդնել բյուջեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում