Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը դատապարտեց Ադրբեջանի «ավանտյուրիստական» ոտնձգությունները

Նոյեմբեր 13,2014 12:28

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի սկզբում գնահատական տվեց երեկ ղարաբաղա- ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցած Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի միջադեպի մասին:

Նա ասաց. «Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը: Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ եւ ավանտյուրիստական ոտնձգություններից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը եւ հորդորները փաստորեն հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու եւս մեկ քայլ է, որով ոտնահարվում են խաղաղ կարգավորման վստահության ամրապնդման եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները: Իրավիճակի սրման եւ ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները: Ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ երկրներին դատապարտել եւ առավել հստակ ու հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ուսումնավարժական գործընթացի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհվել է ԼՂՀ պաշտպանական բանակի 3 զինծառայող՝ հրամանատար-մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ լեյտենանտ Ազատ Սահակյանը:

Գալուստ Սահակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930