Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը փորձում է պայքարի սլաքն իրենից շեղել եւ ուղղել կառավարության կողմը. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 13,2014 12:18

Եռյակը շատ արագ հասկացավ, որ Սերժ Սարգսյանը փորձում է պայքարի սլաքն իրենից շեղել եւ ուղղել կառավարության կողմը, եւ անմիջապես հանդես եկավ «հակընդդեմ» առաջարկով։ Այն.է՝ եթե իշխանությունները (այսինքն՝ Սերժ Սարգսյանը) մտադիր են իսկապես երկխոսություն սկսեն, թող բարի լինեն նախ փոխել ընտրական օրենսգիրքը։ Ավելի կոնկրետ՝ անցնեն հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ հրապարակեն ընտրություններին մասնակցածների ցուցակը։

Ուշադրություն դարձրեք՝ այս հարցը կառավարության հետ որեւէ կապ չունի եւ անմիջականորեն գտնվում է Սերժ Սարգսյանի ու խորհրդարանական մեծամասնության «իրավասության ներքո»։ Պարզ ասած՝ եռյակն այս առաջարկով թույլ չտվեց, որ Սերժ Սարգսյանը շարունակի իրադարձություններին մասնակցել դիտորդի կամ միջնորդի կարգավիճակով։

Եռյակի ուղերձի իմաստը հստակ էր. «դու քո վրից մի՛ ցրի, դու քո բաժին գործն արա՝ դրանից հետո մենք կառավարության հետ լեզու կգտնենք»։ Եվ իսկապես, եթե Սերժ Սարգսյանը որոշել է առաջնորդվել ոչ թե կուսակցական ու քաղաքական, այլ պետական շահով, ինչո՞ւ չպիտի կատարի այդ պահանջը։

Չէ՞ որ պետությունը դրանից միայն կշահի՝ մեծամասնականով ընտրված «ասֆալտ փռողները» չեն հայտնվի խորհրդարանում, ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունն էլ կտրուկ կբարձրանա։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930