Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Երբ ասում ես՝ «թեժ աշուն», դա ավելի շատ զգացմունքային արտահայտություն է». «168 ժամ»

Նոյեմբեր 13,2014 11:59

Հատված քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ հարցազրույցից:

– Ի՞նչ եզրակացություն պետք է անենք, որ «թեժ աշունը» վերջացա՞վ, թե՞ մոտ ժամանակներում պետք է սպասել ակտիվ գործողությունների։

– «Թեժ աշուն» արտահայտությունն, իհարկե, մի քիչ զգացմունքային է և իրական քաղաքականության հետ կապ չունի։ Պարզապես տարբեր երկրներում, հատկապես՝ Հայաստանում, ընդդիմությունները, փորձելով մի քիչ քաղաքականացնել, ակտիվացնել գործողությունները, հորինել են այդ «թեժ» արտահայտությունը։ Իրականում թեժությունը հանրահավաքով չի որոշվում, այլ գործունեությամբ, և թեժ է լինում այն պահը, երբ ընդդիմությունն իրականացնում է իշխանափոխություն։ Այնպես որ, եթե ամփոփենք, կարող ենք ասել, որ աշնան ավարտին մնացել է մոտ 20 օր, և դժվար թե այդ ժամանակահատվածում լուրջ, «թեժ» գործընթացներ տեղի ունենան։ Լավագույն դեպքում՝ մեկ հանրահավաք լինի թե չլինի։ Անցնում է հերթական «թեժ աշունը»։

– Եթե հանրահավաքներով չի որոշվում, այդ դեպքում ինչո՞ւ են հանրահավաք անում և ասում՝ եկեք միացեք, ով չմիանա՝ սրիկա է, և այլն, և ընդամենը երկու հանրահավաքից հետո ամեն ինչ վերջանում է։

– Տարբեր երկրներում ընդդիմությունները միշտ ձգտում են իշխանության գալ՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար, և քանի որ քաղաքականության մեջ նաև թատերական տարրեր գոյություն ունեն, բնականաբար, նրանք ցանկանում են, որ նաև զգացմունքայինը դեր խաղա իրենց գործողության մեջ. ի վերջո, երբ ասում ես՝ «թեժ աշուն», դա ավելի շատ
զգացմունքային արտահայտություն է, քան քաղաքագիտական։

Ինչ վերաբերում է հանրահավաքներին, դրանք իրենց տեղն ու ժամանակն ունեն։ Իհարկե, հանրահավաքները պետք են, բայց դու պետք է իմանաս՝ ե՞րբ ես հանրահավաք անում, ինչո՞ւ, և արդյո՞ք այդ հանրահավաքը ծառայելու է իր նպատակին։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930