Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը ցավակցում է Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հարազատներին:
Հիշեցնենք, որ Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետեւանքով 7 մարդ է մահացել:
Անդրադառնալով վթարին, վարչապետն ասաց, որ իրեն ներկայացրած նախնական զեկույցների համաձայն, պետք է ուշադրություն դարձնել գազի լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացի վրա:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ոլորտի պատասխանատուներին՝ մեկ ամսվա ընթացքում փաստաթուղթ մշակել եւ ներկայացնել կառավարություն:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ