Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Երևանյան խճուղում, միմյանց են բախվել հաց առաքող ու «Գազ 24 »մակնիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան. տարբեր վնասվածքներով՝ պոլիտրավմայով, կրծքավանդակի բութ վնասվածքներով, կողոսկրերի կոտրվածով, քերծվածքներով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 29-ամյա Ցոլակ Սողոմոնյանը, 25-ամյա Դավիթ Սահակյանը, 38-ամյա Արթուր Շահինյանը:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Aravot.am-ին փոխանցեց, որ նրանց վիճակը բավարար է:
Նշենք, որ Արթուր Շահինյանի մոտ կրծքավանդակի բութ վնասվածքներից բացի գրանցվել է շոկ, նրան և Դավիթին հիվանդանոց են տեղափոխել ժամը 9-ին սահմաններում, կես ժամ անց Ցոլակ Սողոմոնյանը ևս եկել է հիվանդանոց, սակայն իր ոտքով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Սամվել Գրիգորյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ