Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ՀՀ իշխանությունների համար վերջին շանսն է. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 13,2014 11:43

Վաղը ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականության հարցը։ Սա ՀՀ իշխանությունների համար վերջին շանսն է՝ Հայաստանը հերթական փորձությանը չտանելու եւ մոտալուտ աղետից ետ պահելու համար։

Նույնիսկ ռուս տնտեսագետներն արդեն երկար ժամանակ է՝ կանխատեսում են, որ առաջիկայում Ռուսաստանը տնտեսական ծանր ճգնաժամում է հայտնվելու, եւ որ ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը ոչինչ է ապագայում սպասվող զարգացումների համեմատ։ Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ չափից ավել մեծ կախվածություն ունի Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներից։ Ռուսական ռուբլու փոխարժեքի շարունակվող անկման պայմաններում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ այսօր լուրջ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած։ Արտագնա աշխատանքի մեկնած նրանց հարազատների ուղարկած գումարներն օրեցօր կորցնում են իրենց արժեքը, եւ մարդիկ չեն կարողանում իրենց կարիքները հոգալ։ Ռուբլու անկման պայմաններում Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ խնդիրների առաջ է կանգնած։

Նման պայմաններում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նույն է, թե նստել մի նավ, երբ ի սկզբանե գիտես, որ խորտակվելու է։ Այսինքն` Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում ավելի չխորացնելու եւ ՌԴ տնտեսության փլատակների տակ չմնալու համար ՀՀ իշխանություններն ինչ-որ ձեւ պետք է գտնեն ԵՏՄ անդամակցությունը ներկա վիճակով սառեցնելու համար։

Մյուս կողմից հայտնի փաստ է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական ոչ մի ռեսուրս չունեն ԵՏՄ անդամակցությունը կանգնեցնելու կամ սառեցնելու համար։ Արդյունքում՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հայաստանն այսօր լրջագույն վտանգների առաջ է հայտնվել։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930