Մենք խորը վիշտ ենք ապրում կատարվածի համար, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու սգում նրանց հետ միասին:
Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը, որը հերթական անգամ սրում է իրադրությունը հակամարտության գոտում , վստահ եմ, ստանալու է իր արժանի պատասխանը մեր զգոն ու փորձառու պաշտպանական բանակի կողմից: Մեր հակառակորդը իր տեսակին չի դավաճանում` թիկունքից, դարանից խփող, անզեն, քնած մարդուն կացնահարող, մարդասպանին հերոսացնող` աշխարհը վաղուց նրան այդպես է ճանաչում և պետք է դադարի միջազգային, այդ թվում և եռանախագահների փաստաթղթերում հավասարության նշան դնել, կամ հավասար վերաբերմունք ցույց տալ, այլ օբյեկտիվ գնահատական պետք է տա:
Հ. Նաղդալյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ