Հատված ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցազրույցից:
– Պարոն Քոքոբելյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ 2015թ. մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երեւանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը։ Ինչպե՞ս է այդ հարցին վերաբերում խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը, Դուք տեղյա՞կ եք ՀՀ պաշտպանության նախարարի այդ որոշումից, եւ արդյոք այն քննարկվել է Ձեր հանձնաժողովում։
– Դա մեր անկախության, մեր ինքնիշխանության դեմ ուղղված քայլ է, որովհետեւ, անկախ այն բանից, թե այդ զորավարժությունը նվիրված կլինի հաղթանակին, Մեծ հայրենական պատերազմին, թե դա նվիրված կլինի այլ միջոցառման, իմ համոզմամբ եւ պնդմամբ՝ այն պետք է լինի բացառապես հայկական զորքերի գլխավորությամբ, այլ ոչ թե համատեղ՝ հայկական, ռուսական կամ ղազախական։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ դա արվում է նրա համար, որ ռուսական իշխանությունները, ինչպես միշտ, եւս մեկ անգամ ցույց տան իրենց ազդեցության չափաբաժինը Հայաստանի նկատմամբ։
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են իշխանությունները որոշել, որ ռուսական զորքը շքերթ անցկացնի Երեւանում, ո՞րն է դրա նպատակը։ Կարծում եք, որ այդ որոշումը ՌԴ իշխանությունների ճնշման ներքո՞ է կայացվել, թե՞ ՀՀ իշխանությունները ուղղակի եւս մեկ անգամ ՌԴ-ին հաճոյանալու համար են նման քայլի գնում։
Կարդացեք նաև
– Ընդհանրապես կարելի է իշխանություններին հարց ուղղել, թե ինչու են համաձայնել, բայց իմ կարծիքով իշխանությունները սխալ են անում, որ համաձայնում են, ուղղակի անթույլատրելի է, որ դա անեն այստեղ։ Լավ կլինի, որ այդ շքերթի փոխարեն մեր իշխանությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանից պահանջեն դադարեցնել զենքի-զինամթերքի, սպառազինության վաճառքը մեր հակառակորդին։ Պետք է ուղղակիորեն օր առաջ դրա մասին հայտարարել, այլ ոչ թե համատեղ շքերթներ կազմակերպել։ Շքերթ, որը որեւէ բան չի տալու Հայաստանին։ Իսկ ամբողջ աշխարհն այդ շքերթին կնայի այլ աչքերով։ Որեւիցե մեկը չի ասում, որ ռազմական գործընկերներն իրավունք չունեն միասին որոշակի գործողություններ անելու, այդ թվում նաեւ՝ շքերթ, բայց ես կրկնում եմ՝ դա ոչինչ չտվող բան է։ Ես էլ պնդում եմ, որ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Ադրբեջանը պակաս զինամթերք ձեռք բերի Ռուսաստանից։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում