Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվեցին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 2015-2018 թթ. ռազմավարական մոտեցումները

Նոյեմբեր 13,2014 11:12

ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նոյեմբերի 12-ին ընդունեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը` ՎԶԵԲ-ի գործունեության երկրների ռազմավարության եւ տեխնիկական աջակցության կառավարման դեպարտամենտի ղեկավար Մայքլ Վայնշտայնի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին Վերակառուցման եւ եվրոպական բանկի 2015-2018 թթ-ի համար մշակվող ռազմավարությունը Հայաստանում,ինչպես նաեւ այն առաջնահերթությունները, որոնք հայկական կողմը նպատակահարմար է գտնում ներառել ռազմավարական ծրագրում:

Բանկի ռազմավարության եւ տեխնիկական աջակցության կառավարման դեպարտամենտի ղեկավարը ներկայացրեց 2015-2018 թթ. ռազմավարության հիմնական մոտեցումները:Փաստաթղթում, մասնավորապես, առաջարկվում է օժանդակել կապիտալի տեղական շուկաների զարգացմանը եւ տեղական ֆինանսավորմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը` կարողությունների հզորացման եւ թափանցիկության բարձրացման ճանապարհով, հանրային ծառայությունների կայուն զարգացմանը:
Նշվեց, որ բանկը պատրաստ է Հայաստանում իրականացնել նաեւ համայնքային ծրագրեր`տեխնիկական աջակցություն տրամադրելու ճանապարհով զարգացնելով համայնքային կարողությունները:

ՀՀ ՏԿ նախարարի պաշտոնակատար Վ. Տերտերյանը ողջունելով հյուրերին, կարեւորեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը:Նա առաջնահերթ համարեց, որ հաջորդ տարիների ռազմավարության մեջ ներառվեն այնպիսի ուղղություններ, որոնք միտված կլինեն տեղական մակարդակում ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես` համայնքային ճանապարհների վերանորոգմանը, խմելու ջրամատակարարման ցանցի բարելավմանը, աղետների ռիսկերի կառավարմանը, էներգախնայողության բարձրացմանը: <<Մենք առաջնահերթ ենք համարում այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն համայնքների կայուն զարգացմանը եւ համայնքային տարբեր ծրագրերի իրականացման համար նոր հնարավորություններ կստեղծեն>>,-նշեց Վ. Տերտերյանը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից իր գործունեությունը կծավալի Տարածքային զարգացման հիմնադրամը, որը կարեւոր դեր կունենա համայնքների զարգացման համալիր ծրագրերի, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերի օժանդակության աշխատանքներում: Վ.Տերտերյանն ընդգծեց, որ հիմնադրամը կարող է դառնալ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի համախմբման հարթակ` կարեւորելով, որ դրանք կստանան համապատասխան գնահատականներ՝ տարածքային համաչափ զարգացման գործընթացում ունենալիք դերակատարման առումով:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների`ֆինանսական շուկաներում գործունեության հարցեր:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները նշեցին, որ ներկայացված առաջնահերթությունները համահունչ են այն նպատակներին, որոնք դրված են կառույցի առաջիկա ռազմավարության մեջ:Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՎԶԵԲ-ը կքննարկի հայկական կողմի ներկայացրած առաջարկությունները եւ կարծիքները:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930