Օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը։
Այս տեղեկությունը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը։ Շահգելդյանն ասաց. «Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»։
Հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիպումից հետո եռյակը համալրվի, ու ՕԵԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»։
Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հանդիպումը եղել է մասնավոր, ու հրաժարվեց հանդիպումից տեղեկատվություն տրամադրել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև
Այս ամենը շաաաաաաաաաատ է նմանվում պատվերով համերգի… Հարց՝ քանի՞ անգամ նույն կուսակցությունը կարող է խաղալ ընդդիմություն…