Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերն. «ՆԱՏՕ-ն երբեք ու ոչ մի երկրի չի դիտարկել կամ վերաբերվել իբրեւ թշնամու». «Հրապարակ»

Նոյեմբեր 13,2014 10:50

Հատված Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանի՝ Ն. Գ. Ջոն Հեֆերնի հարցազրույցից:

– Վերջերս Բորդյուժա ազգանունով մի պարոն, հետխորհրդային տարածքում կազմավորված այդ ռազմական դաշինքից, որի հապավումը ՀԱՊԿ է, հրապարակավ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ոչ թե գործընկեր է, ոչ թե ընդդիմախոս է, այլ, «ավելի շուտ՝ թշնամի է Ռուսաստանի համար»։ Մեջբերումը կատարել էին միջազգային լրատվամիջոցները…

– Ինքս չեմ լսել այդ հայտարարությունը, այն ձեռքի տակ չունեմ, հետեւաբար, չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ վստահորեն ասել հետեւյալը։ ՆԱՏՕ-ն երբեք ու ոչ մի երկրի չի դիտարկել կամ վերաբերվել իբրեւ թշնամու։ Մենք
կարող ենք որոշ վատ երեւույթներ հռչակել ՆԱՏՕ-ի թշնամի, ինչպես ահաբեկչությունը, բայց անգամ երկիրը, որտեղից ծավալվում է ահաբեկչությունը, մենք չենք դիտարկում իբրեւ թշնամի, երբեք։

Երկրորդ, հիմնադրման պահից ի վեր ՆԱՏՕ-ի գործողությունները երբեք չեն ուղղորդվել որեւէ պետության դեմ, դրվել է միայն սեփական դաշնակիցների պաշտպանության խնդիր։ Իրականությունը չպետք է աղավաղվի իրականությունից կտրված հայտարարություններով։

Մասնավորապես Ռուսաստանի դեպքում, 1990-ականների սկզբին, Իրաքի պատերազմի ժամանակ նույնպես բազմաթիվ տարաձայնություններ կային, բայց դա չէր խոչընդոտում փոխգործակցելու։ Գիտեք, հատուկ «ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ» էր ձեւավորված՝ ծագող անհամաձայնությունները, խնդիրները քննարկելու համար։ ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի հանդեպ երբեք չի եղել եւ այսօր էլ թշնամական չէ, ՆԱՏՕ-ն հետամուտ է համագործակցության, ոչ թե դիմակայության։ Իսկ դա արդեն այլ պատմություն է, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները, իհարկե, պետք է հարգեն միջազգային նորմերը եւ իրենց սեփական հանձնառությունները, ոչ թե դրանք ոտնահարեն։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930