ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
«Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը», – հայտարարել է Ադամ Շիֆը՝ հավելելով, որ նման վարքագիծը հղի է ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում