Չորեքշաբթի օրը, նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերը խոցել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին պատկանող մի ուղղաթիռ: Սարքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համատեղ զորավարժությունների համատեքստում ուսումնական թռիչք է իրականացնելիս եղել ղարաբաղյան տարածքի վրայով: Հարձակման հանգամանքները պարզելու նպատակով անցկացվելու է հետաքննություն, սակայն ուղղաթիռում առկա երեք զինվորականները զոհվել են:
«Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ խաղաղություն ու երկխոսություն հաստատելուն ի նպաստ : Հետեւաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենք արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ եւս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է», – ասացՖրանսուա Ռոշբլուանը՝ Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ