Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ, որ Ծառուկյանը դառնա նախագահ. «Հրապարակ»

Նոյեմբեր 13,2014 10:31
vrej markosyan

Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանի հարցազրույցից:

– Կարծում եք որեւէ օգուտ չի՞ տա իշխանափոխությունը։

– Ժողովուրդը միշտ էլ քննադատելու ա իշխանությանը՝ ով էլ լինի, ԲՀԿ լինի, ՀՀԿ լինի, ժողովուրդը միշտ պիտի քննադատի, որովհետեւ աղքատությունը շատ ա մեր երկրում։

– Այդ դեպքում լավ չի՞ լինի, որ ԲՀԿ-ն կամ մեկ ուրիշը գա, ու իրեն քննադատեն, ոչ թե ձեզ։

– Թող գան։

– Այսինքն՝ կո՞ղմ եք, որ իրենք գան։

– Կողմ եմ։

– Կողմ եք նաեւ, որ Գագիկ Ծառուկյա՞նը, օրինակ, դառնա նախագահ։

– Եթե Աստված հաջողի, կողմ եմ։

– Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը խնամիներ են։ Այդ դեպքում ԲՀԿ-ի կողմից իշխանափոխության հարցը Դուք ինչպե՞ս եք պատկերացնում։

– Ավելի լավ։ Եթե խնամի են, բարեկամ են, մեկը մյուսին օգտակար կլինի՝ ի շահ ժողովրդի։

– Իսկ կարո՞ղ է վարչապետն օգտակար լինել խնամուն իշխանափոխության հարցում։

– Չեմ կարծում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930