Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ քանակի եւ որակի մասին

Նոյեմբեր 13,2014 10:14

Եթե այսօր հանրահավաք անի Պարույր Հայրիկյանը, ապա առանց կազմակերպիչների կողմից կոպեկ ծախսելու կհավաքվի 200 հոգի՝ մարդիկ, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ: Եթե այսօր առանձին հանրահավաք անի «Ժառանգությունը», ապա միանգամայն անշահախնդրորեն կհավաքվի 1000-1500 հոգի՝ մարդիկ, որոնք ուզում են ապրել ազատ եւ ժողովրդավարական հայրենիքում: Եթե այսօր հանրահավաք անի ՀԱԿ-ը, ապա դարձյալ բացառապես հասարակական հիմունքներով կհավաքվի 3-4 հազար հոգի՝ հիմնականում մարդիկ, որոնց հաճելի է լսել, թե ինչպես են «քլնգում» իշխանություններին: Վերջապես, ԲՀԿ-ի առանձին հանրահավաքին կգա 2-3 տասնյակ հազար քաղաքացի. նրանք աշխատում են ԲՀԿ-ական բիզնեսմենների ձեռնարկություններում, սպորտային կառույցներում կամ պարզապես անտարբեր չեն փողի նկատմամբ:

Այդպիսով՝ եթե խնդիրը Ազատության հրապարակ զանգված բերելն է, ապա ԲՀԿ-ն դա կարող է ինքնուրույն անել՝ առանց Եռյակի մնացած կուսակցությունների աջակցության: ԲՀԿ-ն պակաս չունի նաեւ երիտասարդ, տաղանդավոր հռետորների, որոնք հարթակից այնպես «կտանեն ժողովրդի ցավը», որ ինքը՝ Արշակ Սադոյանը կնախանձի: Ո՞րն է, ուրեմն, իմաստը քո ռեսուրսներից բաժին հանել «աղքատ ազգականներին», որպեսզի վերջիններս էլ հնարավորություն ունենան հարթակ բարձրանալու եւ ճառեր արտասանելու մեծ զանգվածների առաջ: Կամ, եթե այլ զուգահեռ անցկացնենք, բազմաթիվ պետություններում տնտեսապես զարգացած ռեգիոնը դոտացիա է տալիս դեպրեսիվ ռեգիոններին՝ երկրում կայունությունը ապահովելու համար:

Այդ ամենը իմաստ կունենա միայն մի դեպքում, եթե Եռյակի կուսակցությունները հանդես գան համատեղ հռչակագրով, որ դաշինք են կազմում եւ պայքարելու են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համար: Բայց դա քիչ է: Բավարար չէ բացականչել՝ «մի երկրում, որտեղ կա 40 տոկոս աղքատություն, որտեղից վերջին 6 տարում գնացել է 250 հազար մարդ…» եւ այլն: Վերոհշյալ ենթադրյալ հռչակագրում պետք է գրված լինի, թե ինչ է պատրաստվում անել երեք կուսակցությունների դաշինքը, որպեսզի աղքատությունը դառնա, ասենք, 39 տոկոս, իսկ հաջորդ 6 տարում արտագաղթի, օրինակ, 240 հազար հոգի: Որ գան իշխանության՝ չե՞ն գողանա: Ինչո՞ւ պիտի չգողանան: Որովհետեւ պարկե՞շտ են:

Կարող եմ հիշեցնել այդ հարցերի պատասխանը, որը վերջին երկու տասնամյակներում տրվում էր ընդդիմադիր գործիչների կողմից. «Երաշխիքը, որ այդ ամենը չի կրկնվի, մենք ենք՝ այդ հրապարակում կանգնած բազմահազարանոց հպարտ ժողովուրդը»: Տեսականորեն ճիշտ պատասխան է: Միայն թե պետք է պարզել, թե ո՛ր ժողովրդի՝ անշահախնդիր 1000-ի՞, թե՞ շահախնդիր 10.000-ի: «Պասիոնարների՞», թե՞ «ճահճի»:
Բայց հաշվի առնելով մեր «բախտակիցների» փորձը՝ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ նույնիսկ ամենաակտիվ, ամենանվիրված մարդիկ տարիներով մայդանում կամ Ռուսթավելի փողոցում չեն կանգնում: Վաղ թե ուշ նրանք գնում են տուն: Իշխանությունը մնում է Իվանիշվիլիի կամ Պորոշենկոյի նման մարդկանց: Իսկ թե որքանով են նրանք իրենց նախորդներից ավելի լավը՝ դժվար է ասել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ըստ վերջին պարբերության, մենք պետք է զօր-գիշեր երախտագիտության խոսքեր հղենք ՀՀԿ-ի ու նրա իմաստուն ու անխոնջ ղեկավարի հասցեին, որ մեզ զերծ են պահում զանազան ՛՛զուլումներից՛՛, սակայն չգիտես ինչու եզրակացնում ենք, որ երկիրը տևականորեն և հիմնավորապես քարուքանդ անողներին գովերգող սազանդարները ո՛չ որակապես, ո՛չ էլ քանակապես չեն փոխվում, ինչն էլ իր հերթին ենթակա է գովեստի: Ահավասիկ՝
    / Ձոն Սազանդարին /
    .
    -Մեր Քյառթագենում տոն է ու խնդում,
    Փուչիկներ պայթում ու ծափեր թնդում,
    Ահել ու ջահել միասին գալիս
    Մեր Տիրոջ լավն են երանի տալիս:
    .
    Մեր Տերն ճարտար է ու հազարադեմ
    Չոլ կըդարձնի ցանկացած Եդեմ,
    Ունի հնարքներ կորագիծ, խուճուճ
    Հարված թիկունքից, ոսկով լի կճուճ…
    .
    Շատերի տունն է նա շինել, վարել
    Ոմանց էլ կանչել՝ առուծախ արել,
    Որ վաղ գարնանից մինչև խոր աշուն
    Ծառայեն թութակ կամ գրպանի շուն:
    .
    Ի՞նչ է, փորձում եք փոխե՞լ ինչ որ բան,
    Կասկա՞ծ եք տածում հանդեպ աներկբան.
    Իր տեղն ամուր է վրան փալանի՝
    Տակինը տըքնի՝ ինքը թալանի…
    /Չէ, փալան չասենք, ասենք համետի՝
    Նա մրցակիցն է Մեծն Համիդի…/
    .
    Նրա զարկերից անձայն, անարյուն
    Շատերը փախան, ընկան դադարգյուն
    Այնպես են փախել, որ հետ չեն գալու,
    Նրանց դաշտերը վարձով ենք տալու:
    .
    Իսկ դուք ՛՛միացո՛ւմ՛՛ կամ ՛՛պայքա՛ր՛՛ գոչեք
    Իրերն էլ իրենց անունով կոչեք.
    Մեր ճիշտը մեկն է՝ օրենք չգրված,
    Գրված օրենքն էլ պինդ տեղում դրված:
    .
    Սահմանադիրը՝ դրույթ է հղկում,
    Կյանքն էլ օրեցօր փթթում է, ծաղկում:
    Եկեք միակամ կեցցե՛ գոռացեք,
    Առաջն ու հետը որն էր՝ մոռացե՛ք…
    .
    Այսպես էր երգում Թարսի Բլբուլը
    Բոլոր երգերն ու ՛՛Սարի սմբուլը՛՛,
    Մինչև ճաք տվեց մաշված բլուլը՝
    Երկինք սավառնեց փետրած բմբուլը:

  2. Ruben says:

    ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
    Բաթում, 4 հունիսի, 1918 թ.
    Հայկական հանրապետություն.
    Պարոն Ալեքսանդր Խատիսով՝ պատվիրակության նախագահ.
    Պարոն Ռուբեն Քաջազնունի՝ պատվիրակ:
    Պարոն Միքայել Պապաջանով՝ պատվիրակ:
    Հոդված IV
    Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:

  3. Nara says:

    Համաձայն եմ Ձեր հոդվածի հետ, պ Աբրահամյան: Բերված թվերն էլ շատ մոտ են իրականությանը: Միայն չեմ հասկանում, թե ինչու հաշվի չեք առնում մնացած ժողովրդի կարծիքը, ովքեր զբաղված են իրենց առօրյա կյանքով ու չեն պատրաստվում փողոց դուրս գալ, փորձում են իրենց աշխատանքով շենացնել իրենց երկիրը, ովքեր հասկանում են, որ բոլոր երկրներում էլ լիքը պրոբլեմներ կան, եւ այդ պրոբլեմները պետք է լուծվեն նաեւ իրենց մասնակցությամբ: Օրինակ կա մի խումբ, որ էս 10 տարի անընդհատ բողոքավորների մեջ են: Ստացվում է, որ դրանք պարզապես չեն ուզում ինքնուրույն քայլ անել, աշխատել, իրենց նեղություն տալ: Ինչու է պետք «արտահերթ» ընտրություն? Որովհետեւ մի խումբ մարդիք ուզում են իշխանավոր դառնալ? Էհ, ես էլ ուզում եմ Հռոմի պապը դառնալ:Ինչու եք ամեն օր գրում հատկապես այս թեմայով? Ի վերջո պետք է հասկանալ, որ միշտ էլ բոլոր երկրներում կան իշխանություններից դժգոհ մարդիք, ու միշտ էլ լինելու են:Ուրիշ հարց, որ լինում են կոնկրետ սխալ որոշումներ, որտեղ պետք է համաձայնության գալ, բայց ընտրությոնները դեռ չավարտված, նորից մարդկանց փողոց հանելը որն է? Իրենց «ինքնասիրահարվածության» բարդույթի պատճառով անընդհատ խառնակչություն անելը օգուտ ե պետությանը????

  4. Աբո says:

    Այսօր ով էլ հանրահավաք կազմակերպի, մի 200 հոգի մարդ կհավաքվի:Կան մարդիկ, որոնք բան ու գործ չունեն, հանրահավաքներում իրենց լավ են զգում: 🙂

  5. Nara says:

    Օրինակ որտեղից է Ռաֆֆին եզրակացրել, որ ինքն ավելի լավն է, քան Սերժը??Անձամբ իմ համար նրանց հարաբերությունը 1:10- ի է, հօգուտ Սերժ Սարգսյանի: Օրինակ ես պատկերացնում եմ,(ուզել-չուզելը մի կողմ) որ Լեւոն Տեր-Պետրոսյանը լինի մեր երկրի Նախագահը, բայց երբեք չեմ պատկերացնում Ռ. Հովհաննիսյանին այդ դերում: Ազնիվ խոսք: Ինչպես, ասենք, չեմ պատկերացնում էլի շատ շատերին,այսինքն, նեղանալու կարիք չկա: Ու չեմ հասկանում, թե ինչու է էդ մարդուն թվում, թե ինքը երբեւէ կարող է Նախագահ դառնալ? Ախր, Ռաֆֆի ջան, դու նույնիսկ սահուն խոսել չսովորեցիր էս 20 տարվա ընթացքում, ես դժվարությամբ եմ հասկանում, թե դու կոնկրետ ինչ ես ուզում ասել, երբ խոսում ես: Իմ համար շատ տարօրինակ են նաեւ քո գործողությունները: Դու մի տեսակ օտար, ոչ հայկական մտածողություն ունես: Ու պետք չէ անդադար կրկնել, թե իշխանությունն «անարդար» է: Իշխանությունն անարդար կլիներ, եթե, հանկարծ դու՛ ընտրվեիր Նախագահ

    • Գալուստ Ենոքյան says:

      Հազար ներողություն մեկնաբանությանս համար, չկարողացա ինձ զսպել քանզի իմ «հայրենասեր» մեկնաբանող հայրենակիցները բերանները ջուր են առել… Ուրեմ «արեմտահայերենը» այսօրվա կոմունիստ «հայերի» մոտ սահուն Հայերեն չի…երեվի Սահակ Պարթեվի ու Մեծն Մաշտոցի լեզուն էլ «հակասովետական էր»: Ինչպե էք դուք պատրաստվում նշել Յեղեռնի 100 ամյակը… թէ որ էդ մեկուկես միլիոն մարդիկ որ նահատակվեցին բոլորը «ոչ սահուն» հայերենով էին խոսում «հակա» էին…ուրեմն թուրքերը լավ արեցին…Վարուժանն ու Սիամանթոն էլ էին «հակա»… բացի այդ Ռաֆֆին օրինական էր ընտրվել իսկ եղեռն բառը եղեվնի արտասանող Սերժը… Հարգանքներով «հակա» ախպար…

      • Գալուստ Ենոքյան says:

        Ցավալի է, բայց պիտի ավելացնեմ ոէ րդ մտածողությամբ մարդկանց Վազգենն ու Սիրադեղյանը, Ռոբոն ու Սերժանտը քիչ է…դե իսկ «ախպար» Ռաֆֆին հնարավոր է շատ շատ է…դուխով Ստալին է հարկավոր…ցզվում եմ որ էս օրի ենք հասել…

      • Գալուստ Ենոքյան says:

        Իհարկե այն փաստը որ մարդիկ մինչեվ հիմա թուրքական մողամները ու ռաբիսը նախընտրում են մեր գուսանական ու ժողովրդական երաժշտությանը գալիս է «ապացուցելու» թե ինչու Րաֆֆու կամ մեջքից ապանված Մոնթեի լեզուն «սահուն» հայերեն չի…

        • Հրանտ Պապիկյան says:

          Գալուստ, Խոսքը ոչ թե արևմտահայերենի մասին է, որը հաստատ ես քեզնից լավ եմ գնահատում ու տիրապետում, այլ կոնկրետ Րաֆֆի անձի մտքերը ադեկվատ դասավորելու կարողության մասին: Այս հատկությունը նրա մոտ խիստ կաղում է, և դա կապ չունի նրա ՛՛ախպար՛՛ լինելու հետ: Ի դեպ Դուք էլ ՛՛ախպար՛՛ չեք, չնայած տեղին- անտեղի շեշտում եք դա: Դա ընդհանրապես վաղուց մեր երկրում գոյություն չունեցող կատեգորիա է, և ոչ ոք այստեղ դրան կարևորություն չի տալիս: Ուղղակի Դուք ՛՛լռվել՛՛ եք մի էտապի վրա և իսկի չեք էլ ուզում ժամանակի հետ սինխրոնիզացվել:
          Ինչ վերաբերվում է Րաֆֆիին, ապա իրոք ես խիստ կամաչեի, եթե նա իմ նախագահը լիներ: Երբեմն ինձ թվում է, որ նա իր սեփական լեզուն է հորինել՝ Րաֆֆիերեն…. , որի բառարանները դեռ լույս չեն տեսել:
          Այնպես որ Ձեր ՛՛անզուսպ ցասումը՛՛ լիովին անտեղի է ընկեր ջան: Ծննդավայրը կամ որ լեզվով է խոսում մարդը, բոլորովին կապ չունի: Կարևորը այն է, որ արտահայտած մտքերը ցնդաբանություններ չլինեն, անկախ նրանից՝ արևմտահայերենով են ասված, թե արևելահայերենով:

          • Գալուստ Ենոքյան says:

            Պարոն Հրանտ, Դու ոսկապես նվիրված կոմունիստ ես, քամին որ կողմից փչում է գույնդ էն կոմի վրա փոխում էս, ճիշտ էսօրվա ձեր նախագահի նման: Էդ Նառաի հետ իրա կադրերից էք ոնց որ,նույն հիմնարկն էք ներկայացնում…Ինչ վերաբերվում է արեվմտահայերենին դու ինքդ էիր ինձ ծաղրում, հիմա էլ արեմտահայերենի մեծ գիտակ ես…թերեվս Հայաստանը ի դեմս քեզ սեփական Շտիռլիցն ունի… ինչ վերաբերվում է Րաֆֆու հոդաբախշ խոսելուն նա իրավաբանի դիպլոմը Սուրեն Խաչատրյանի նման, կամ իմ ու քո նախագահի նման հենց ընենց չի ստացել… սպերվա դումայ պոտոմ գավարի ոնց որ Միմինոն կասեր…

          • Հրանտ Պապիկյան says:

            Փաստորեն մեր հիմնարկը բացահայտել ես, Գալուստ ջան…
            Բայց այդ դեպքում որպես գուլագներից ու ԿԳԲ-ից տանջվածի թոռ, պետք է գիտակցես որ մեր ձեռքերը երկա-ա-ար են …

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930