Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ` որում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ պնդել է, թե Հայաստանի ուղղաթիռները ներխուժել են Ադրբեջանի օդային տարածք:
«Հայաստանի ուղղաթիռների ապօրինի ներխուժումը Ադրբեջանի օդային տարածք հանդիսանում է Ադբրեջանի նկատմամբ օկուպացիայի և ագրեսիայի շարունակությունը, ինչպես նաև Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ ուժի գործադրման քաղաքականության շարունակությունը», – ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ` հայտարարել է պաշտոնական Բաքուն:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ միջադեպի պատասխանատվությունը կրում է հայկական կողմը. «Լարվածության աճի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով, ինչպես բազմիցս հայտարարվել է Ադրբեջանի կողմից, իրադրության լարվածության պատասխանատվությունը ամբողջովին Հայաստանի վրա է»՚
Ադրբեջանի արտգործնախարարությունը ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»:
Կարդացեք նաև