Եվրոպական միության կայքէջում հրապարակվել է հայտարարություն ուղղաթիռի միջադեպի առնչությամբ, որում, մասնավորապես ասված է, թե խիստ էական է, որ «բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ խուսափեն որեւէ գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է լարել իրավիճակը»: ԵՄ խոսնակը կոչ է արել նաեւ հետաքննել այս միջադեպը:
Եվրոպական միությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. «Երկու կողմերը պետք է խստորեն հարգեն հրադադարը, ձեռնպահ մնան ուժի կիրառումից կամ դրա որեւէ սպառնալիքից եւ վերսկսեն ջանքերը հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Алиеву дали понять—-или устроишь провокацию, или мы устроим майдан в Баку! Ну, а цель——одна, дестабилизировать ситуацию в Армении! Ненавижу!