Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ թաքցնեմ, խմել եմ ու սթրեսի մեջ էի». Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի ինքնախոստովանությունը. Shamshyan.com

Նոյեմբեր 12,2014 22:33

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը զղջում է այսօր՝ նոյեմբերի 12-ին, Չարենցի փողոցում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի համար: Իր նախաձեռնությամբ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում, պարոն Պետրոսյանն ընդունել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում, ինչպես ինքն է ձեւակերպում, «մի թեթեւ ոչ սթափ էի, մի թեթեւ էլ սթրես էի տարել»:

Նա նաեւ ասում էր. «Մեքենան չեմ վարել, այլ փորձել եմ փողոցից կայանել մեր բակ: Իսկ մինչ այդ մասնակցել եմ միջոցառման, որտեղ, ինչ թաքցնեմ, խմել եմ ու տաքսով եկել եմ մեքենայիս մոտ, որպեսզի մի 30 մետր քշելով հոծ գիծն անցնելով մտնեմ հայաթ: Չնկատեցի, որ այդ պահին մեքենա էր գալիս, ու էդ անտեր վթարը տեղի ունեցավ: Կրկին անգամ զղջում եմ տեղի ունեցածի համար եւ պատրաստ եմ ամբողջությամբ փոխհատուցել վնասը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 37 շենքի դիմաց բախվել էին Շահեն Պետրոսյանի վարած BMW մակնիշի 01 ԼՍ 903 համարանիշի, Երևան քաղաքի Չարենց փողոցի 63 շենքի բնակիչ, 27-ամյա Վազգեն Թադևոսյանի վարած BMW մակնիշի 24 ՍՕ 171 համարանիշի և Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա Հարություն Հարությունյանի Nissan մակնիշի 07 ՏՏ 701 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ ֆոտոլրագրողի, Հ. Հարությունյանի Nissan մակնիշի ավտոմեքենան եղել է կայանված վիճակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930