Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Փորձը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը պատասխան չի ստանում, ավելի է ոգեւորվում»

Նոյեմբեր 12,2014 21:57

«Ադրբեջանական կողմի արարքներն իրենց քաղաքականության շարունակությունն են, զարմանալի, անսովոր ոչինչ չկա, իրենք անընդհատ ինչ-որ սադրանքներ են անում. էսկալացիա են անում, լարվածությունը գալիս, հասնում է ինչ-որ բախման, սովորաբար քթներին ուտում են, հետո սկսում են ինչ-որ միջնորդներ խառնել, հետո վերքերը լիզելու համար ժամանակ են ստանում, երկու, երեք, չորս ամիս համեմատաբար հանգստանում են, հետո նորից սկսում: Վերջին տասնամյակում գործող սխեմա է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ՝ խոսելով այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի մասին, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել են ինքնաթիռի անձնակազմից երեք անդամներ:

Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյան

«Ու պետք է նշեմ, որ ամեն էսկալացիա նոր բարձրունքներ է վերցնում, օրինակ՝ մի ժամանակ գյուղի վրա չէին կրակում զենիթային գնդացիրներից, ինչ-որ մի պահի կրակեցին, մինչեւ հիմա չէին կրակում ինքնաթիռի վրա, արդեն դա էլ արեցին,- ասում է նա եւ ավելացնում,- Փորձը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը պատասխան չի ստանում, ավելի է ոգեւորվում»:

Մեր հարցին՝ արդյոք պե՞տք է հակադարձել, պատասխան հարված տալ, պարոն Վրթանեսյանը պատասխանեց. «Ադրբեջանի հետ գործ ունենալու դեպքում, ցավոք սրտի, ես այլ լուծում չեմ տեսնում: Առավել եւս, որ Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, իրենք արդեն մեդալ են տվել ուղղաթիռի վրա կրակող զինվորին»:

Խոսելով արդեն տեղի ունեցածի մասին միջազգային հնարավոր արձագանքների մասին՝ պարոն Վրթանեսյանը ասում է. «Միջազգային հանրությունը սովորաբար իր մտահոգությունն է արտահայտում, արդեն քանի տարի է՝ իրենք մտահոգված միջազգային հանրություն են, մտահոգված ազգերի կազմակերպություն, բայց դա ոչ մի ռեալ քայլերի չի բերում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Չէ, Կարեն ջան, կյանքը ցույց է տալիս, որ դրանք միջնադարից դուրս չեն գալիս, նայիր իրենց «մեծ եղբայներն էլ»Թուրքիայում ինչ այլանդակություն են անում ամերիկացի տուրիստների հետ,մարդ ապշում է, հետո էլ անամոթաբար տեղադրում են յութուբում: Մարդկային նորմերը խորթ են դրանց համար: Խորամանկ,ստախոս, տհաս, վայրի: Ոչ մի բանով չեն տարբերվում իսլամիստներից: Բայց արի ու տես, որ ամեն անգամ անպատիժ են մնում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930