Այսօր ղարաբաղա-ադրբեջանական արևելյան սահմանի մոտ Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը խփած ադրբեջանցի զինվորականը պարգևատրվել է, հայտնում է «ԱՊԱ»-ն:
«Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար Մուրադով Իլկին Մամեդ օղլուն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով պարգևատրվել է «Օրինակելի զինծառայության համար» 3-րդ կարգի շքանշանով և թանկարժեք նվերով՝ զգոնության և հերոսության համար, որը նա ցուցաբերել է թշնամու «Մի-24» ուղղաթիռը խփելիս»,- ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք հոգի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ