«Նորմալ պրակտիկա է, եթե հետևում եք, հիմա ողջ եվրոպական երկրներում նման միջոցառումներ են ընթանում»,- Aravot.am-ի և «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում ռուսական զորքի շքերթ անցկացնելու մասին համաձայնությունը:
Պարոն Մկրտչյանն ասաց, թե դա արվում է այն նպատակով, որ ուշադրություն հրավիրվի պատերազմի աղետներին, որ ապագայում դրանք կանխվեն:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք դա ինքնիշխան պետության համար վիրավորական չէ՞ և չի՞ վկայում այն մասին, որ շատ հավանական է այս քայլերին հաջորդեն նաև ռուսական զորքի տեղակայումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Ռուսական զորքը վաղուց Հայաստանում է մեր իսկ համաձայնությամբ: Ինչ վերաբերում է սահմանի հետ կապված, ապա Դուք լսեցիք, որ դեսպանն ասաց, թե Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթաց է ընթանում, և երբ որոշվեն քաղաքական կարգավորման սկզբունքները, դրանց հիման վրա կքննարկվի նաև բազմազգ խաղաղապահ գործողության հարցը:
Եղավ նաև Ղարաբաղի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որտեղ նա ասաց, թե նման անհրաժեշտություն չի տեսնում: Վերջին քսան տարիների ընթացքում զինադադարի պահպանումը ցույց է տվել, որ խաղաղության լավագույն երաշխավորը նաև Ղարաբաղի պաշտպանության բանակն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ Երևանում Ռուսաստանի զինված ուժերի մասնակցությամբ զորահանդես չի անցկացվելու։
Հիմա ձեր թերթը յոթ ամիս(մինչեւ շքերթ) ամեն օր պիտի քննարկի էս թեման??? Ամեն օր մի «հարմար» մարդ պետք է գտնեք ու նույն հարցերը տաք, հետո նորից, հետո նորից(((((((
Թշնամի դռսում ման մի եկեք. նրանք վաղուց ներսում են և երկիրե պառտության են տանու ներսից. երբ վոր ներքին թշնամին վերացվի,ես օտարամոլներին էլ եմ համարում թշնամի, միգուցե դրանից հետո սկսենք զբաղվել ինքնաչանաչման պռոցես. քանզի հայը դեռ լավ չգիտի ինքն ով է, ինչե ուզում եվ ուր է գնում