Երևանում Ռուսաստանի զինված ուժերի մասնակցությամբ զորահանդես չի անցկացվելու։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Երեկ ուշ երեկոյան, հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանում ռազմական շքերթ կանցկացվի, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի Զինված ուժերը։
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչո՞ւ է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվություն հրապարակել։ Ըստ նրա՝ մայիսի 9-ին փոքր զորահանդես կանցկացվի Գյումրիում, Երևանում մեծ զորահանդես անելու մասին պայմանավորվածություն չկա։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում