Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռոմի խաչմերուկում ուղևորներից մեկը այրվել է՝ գազալցակայանի աշխատակիցներից կյանք աղերսելով

Նոյեմբեր 12,2014 17:38

Գյումրու բնակիչները դեռ ուշքի չեն գալիս նախորդ օրը Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգությունից: Ամենուր պատմություններ են շրջանառվում վթարի հանգամանքների ու զոհերի մասին: Հիշողություններ են պատմում հարազատները, ծանոթները, հարևանները:

Սակայն ամենադաժանը  Հոռոմի խաչմերուկում գտնվող գազալցակայանի աշխատակիցների հիշողություններ են: Վերջիններս  օգնության են հասել  այրվող գազելի ուղևորներին: Մեզ հետ զրույցում ողջ մնացածներից շատերը չէին հիշում, թե իրենց հետ ինչ է կատարվել: Սակայն, ըստ շրջանառվող պատմության, տղամարդկանցից մեկը գազալցակայանի աշխատակիցներին աղաչել է փրկել իրեն, սակայն նրա  ոտքերը շրջված ու այրվող գազելից դուրս են  ընկել, մարմնի վերևի հատվածը մնացել է ներսում: Հսկա չարչարանքներից հետո հնարավոր չի եղել նրան տեղաշարժել, վերջինս կյանքը փրկել չի հաջողվել ու նա մոխրացել է՝ անճանաչելի դառնալով: Մեր ձեռքի տակ կա այդ ուղևորի լուսանկարը, բնականաբար չենք հրապարակում՝ գիտակցելով, որ էթիկորեն խիստ անթույլատրելի է նման դաժան տեսարաններով ընթերցողներին սթրեսային վիճակի մեջ գցելը:

Այս պահին Շիրակի մարզպետ Ֆելքս Ցոլակյանը հերթով այցելում է զոհվածների տները՝ փոխանցելու նախագահի հրամանով ամեն մեկին հատկացված 1 միլիոն դրամը: Նրանց մեծ մասի հուղարկավորությունը վաղն է:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանը ևս դրամական աջակցություն է ցուցաբերում զոհվածների հարազատներին ու հիվանդանոցում գտնվող տուժածներին: Իսկ վաղը Գյումրու Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում, երեկոյան ժամերգությունից անմիջապես հետո` 17:30-ին, տեղի է ունենալու ավտովթարի զոհերի հոգեհանգստյան կարգ:

 Լուսանկարը՝ Հայկ Բարեսղյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930