Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում հյուրատան տարածքը «Թուֆենկյանից» կխլվի՞

Նոյեմբեր 12,2014 17:32

Դիլիջան քաղաքի կենտրոնում 6 տարի առաջ սկսվել եւ չի շարունակվում բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Ջեյմս Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար: Թուֆենկյանը 2008 թվականին նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը: Հյուրատան շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել:

Հիմքերից ցցված մետաղա ամրաձողերը դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են: Հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք իրականություն չեն դարձել:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ քննարկել է այդ խնդիրը, ինքն այդ հարցը ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մարզպետի խոսքերով՝ «Թուֆենկյան» ընկերությունը խոստացել է կիսակառույցի շինարարությունն ավարտել, հակառակ դեպքում Դիլիջանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի այդ տարածքի նկատմամբ «Թուֆենկյան» ընկերության ունեցած իրավունքները չեղյալ դարձնելու համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930