«Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձեւավորումը» թեմայով այսօր` նոյեմբերի 12-ին տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ընթացքում ցուցադրված «Հայկական ծնողական կոմիտեի» տեսանյութում մի շարք մարդկանց մեղադրեցին այլասերություն քարոզելու մեջ:
Այդ ցուցակում էր նաեւ ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը: Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը վավերագրող լուսանկարիչ է, արել է վավերագրական աշխատանք եւ իր աշխատանքով ոչինչ չի քարոզել. «Դա վավերագրական լուսանկարչական նախագիծ է, որը չի ենթադրում քարոզ: Եթե մարդիկ ծանոթանան, թե համաշխարհային լուսանկարչության մեջ ինչ թեմաներ են բարձրաձայնվում, իրենք կհասկանան, որ դա ոչ մի տեսակի քարոզ չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հայաստանից սկսում է միջնադարյան կղերա-ֆեոդալական հոտ փչել: