Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինների՝ Հոռոմի խաչմերուկում այրվելուց հետո տանը մնաց միայն տատիկը

Նոյեմբեր 12,2014 16:50

Հոռոմի խաչմերուկում այրված գազելի մեջ եղել են նաև Հաբեթ եւ Գայանե Սեդրակյանները՝ ծնված 1962թ. և  1965թ.-ններին: Վերջիններս գնացել էին մայրաքաղաք հարսանիքի  մասնակցելու  ու վերադարձել էին քեֆ-ուրախությունից:

Ինչպես  Aravot.am-ին ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը, ամուսիններին հուղարկավորել են այսօր՝ փակ դագաղներով:  Գյուղապետի ասելով, նրա երկու դուստրերը մայրաքաղաքում են բնակվում, իսկ Ախուրյանում նրանք  բնակվում էին  75-ամյա  տատիկի՝  Հաբեթի մոր հետ: Գյուղապետն ասում է , որ Հաբեթը աշխատում էր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում:

Մեր այն հարցին, թե գյուղապետարանը որևէ օգնություն ցուցաբերե՞լ է Սեդրակյանների հարազատներին հուղարկավորությունը կազմակերպելու հարցում, գյուղապետը տեղեկացրեց, որ Ախուրյանի գյուղապետարանը  300 հազար դրամ է  փոխանցել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930