Հոկտեմբերի 6-ին մեկնարկած «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2014» մրցույթ-ցուցահանդեսը նոյեմբերի 15-ին ժամը 12-ին ամփոփելու է արդյունքները:
Ցուցահանդեսի փակման և մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում (հասցե` ՀՀ կառավարական տուն 3, մուտքը` Հանրապետության հրապարակ մետրոյի կողմից):
Ամփոփելով մեկ ամսից ավել ներկայացված մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված նյութերը, ժյուրին կհայտարարի հաղթողների և մրցանակակիրների անունները:
Ի դեպ, ճարտարապետական բիենալեները Հայաստանում հետայսու կրելու են պարբերական բնույթ՝ անցկացվելով երկու տարին մեկ անգամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ Եւ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ