Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գալաջյան. «Մենք պետք է այդ «ընտանեկան բռնություն» եզրը մերժենք, չօգտագործենք»

Նոյեմբեր 12,2014 16:35

«Դրական պետք է համարել այն, որ այսօր «գենդեր» բառը ընկալվում է որպես կոպիտ հայհոյանք, որի համար փողոցում կարող են դանակով խփել»,- այսօր` նոյեմբերի 12-ին, «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի դրսեւորումը» թեմայով կլոր սեղան քննարկման ընթացքում հայտարարեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:

Նա համարում է, որ ընտանիքի գործերին չպետք է լինի որեւէ միջամտություն, եթե ծանր հանցագործություն չի կատարվել. «Մենք պետք է այդ «ընտանեկան բռնություն» եզրը մերժենք, չօգտագործենք: Բռնությունը մնում է բռնություն, հանցագործությունը մնում է հանցագործություն: Եթե ընտանիքում ծանր մարմնական վնասվածքներով դեպք է կամ սպանություն, դա ոստիկանության սովորական գործառույթ է»:

Պարոն Գալաջյանը համարում է, որ պետք է պաշտպանել ընտանիքի ինքնիշխանությունը եւ «ընտանեկան բռնություն» եզրին հակադրել «ընտանիքի ինքնիշխանություն» եզրը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930