Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Թամարա Բերուչաշվիլին խոստացել է չփոխել երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը ու շարունակել եվրոինտեգրման ճանապարհը, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն:
«Ուրախ եմ, որ ունեմ եվրոպական ու եվրոատլանտյան երկրի նկրտումներին ծառայելու հնարավորություն: Վստահ եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի», – հայտնել է Բերուչաշվիլին՝ ավելացնելով, որ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը կմնա անփոփոխ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թամարա Բերուչաշվիլիին ԱԳ նախարար է նշանակել նոյեմբերի 11-ին: Նախկին նախարար Մայա Փանջիկիձեն հրաժարական էր տվել նոյեմբերի 5-ին, այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Փանիջիկիձեն իր հրաժարականը կապել էր Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելու հետ: Նախկին ԱԳՆ-ի պաշտոնավարման ժամանակ Բերուչաշվիլին փոխարտգործնախարար էր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ