Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիկոսներին ընտրում են «զեմլյակի» սկզբունքով. Հրանտ Բագրատյան

Նոյեմբեր 12,2014 16:12

«Ինչի՞ հաշվին պետք է ՀՆԱ-ն աճի: Ներդրումներ չկան, այնքան եք փոքրացրել բյուջեն, որ ծախսում եք մենակ աշխատավարձի համար: Սոցիալական կարող է լինել բյուջեն, երբ սոցիալական ծախսե՞ր եք անում: Մեր բյուջեն փոքր է Մեր բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 20 %-ը, ըստ ՀԲ-ի, պետք է կազմի ՀՆԱ-ի 30 %-ը: Գիտությանը փող ենք տալիս 10-11 մլրդ: Ակադեմիկոսներին ընտրում են համերկրացու՝ զեմլյակի սկզբունքով: Ես չեմ ասում բոլորին՝ մեկ-երկու բացառություններ կան»,- այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի նախագծի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա, պետք է երկրում ստեղծել խոշոր պրոյեկտներ՝ շինարարության ոլորտում, ենթակառուցվածքների նախագծեր եւ այլն. «Տարածեք ամբողջ Սփյուռքով մեկ: Ոչ թե ձեր համահայկական հիմնադրամը, որ բարեգործություն է մենակ անում: Մենակ խոշորների ուժը, ինտելեկտը չի պատի, հայ ժողովուրդը պետք  անի»:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ երբ կառավարությունն արտոնություն է տալիս՝ չի հասկացվում՝ դա արտոնությո՞ւն է, թե՞ հակառակը: Օրինակ, Սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված արտոնությունները, Շրջանառության հարկը, որով արտոնություն էր նախատեսված ՓՄՁ-ներին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930