Եռյակի այսօրվա նիստում քննարկվել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը`12 կետերը վերանայելու մասով: «Մենք հավատում ենք, որ 12-ից ունենք կետեր, որոնք առանց ճանապարհային քարտեզի, ինչ-որ ֆինանսական միջոցների հնարավոր է իրականացնել»,- այսօր, նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Դրանցից մեկն, ըստ բանախոսի, Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: «Այնպես որ, եթե իսկապես կա ցանկություն, ապա իրենք կարող են միանգամից այս առաջարկով հանդես գալ»,- կարծում է Ռուբեն Հակոբյանը: Հիմա, եռյակի ուժերը սպասում են իշխանության քայլին, որ տեսնեն, թե որքանո՞վ է անկեղծ Սերժ Սարգսյանն իր ուղերձում:
«Ես առայժմ առանձնացնում եմ մի դեպք, որը մեկ-մեկուկես ժամում կարող են ԱԺ արտահերթ նիստում այդ փոփոխությունները կատարել ԸՕ-ում: Եթե նրանք այդպիսի քայլ կատարեն, ապա դրանից հետո կտեսնենք, որ իսկապես կա ցանկություն համատեղ աշխատել այս իրավիճակից դուրս գալու համար»,- կրկնեց Ռուբեն Հակոբյանը`լրագրողների տարատեսակ հարցերին ի պատասխան հստակեցնելով, որ եռյակը չի ասում, թե պատրաստ է գնալ, նստել ու քննարկել իշխանությունների հետ, այլ ասում է, որ առաջին քայլը նրանք պետք է անեն`սկսելով իրենց 12 կետերից 10-րդից. «Սա այն կետն է, որ նախագիծը պատրաստ է և ոչ ժամանակ է պահանջում, ոչ էլ ֆինանսներ, միայն ցանկություն: Առավել ևս, որ նախագիծը պատրաստ է, կա նաև տրամադրություն: Ոչ թե, անպայման, սրա մասին է խոսքը, այլ այս կետը արագ իրականացվող է, դրա համար ենք նշում հենց այն»:
Aravot.am-ի հարցի պատասխանը`այս ընթացքում իշխանական ճամբարից տարատեսակ հայտարարություններ են հնչել, վարչապետն անգամ անակնկալ ներկայացավ եւ մասնակցեց եռյակի նիստին, բայց ինչպես կյանքը ցույց տվեց, այդ ամենը տրաֆարետային բնույթ էր կրում, ի՞նչն է փոխվել հիմա, որ եռյակում կարծում են, թե իշխանության ցանկությունները կարող են անկեղծ լինել:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ