«Հայաստանն այժմ անվտանգություն ապահովող է: ՀՀ-ն սոսկ սպառող չէ»,-այսօր ԵՊՀ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ խոսելով հայ խաղաղապահների առաքելության մասին: Այնուհետև պարոն դեսպանը շարունակեց. «Կարևոր է այն, ինչ հայ զինծառայողներն անում են դաշնակիցների հետ համատեղ գործողություններում: ՀՀ խաղաղապահները նաև այլ վայրերում են տեղակայվելու և հստակ է, որ ՀՀ անվտանգության կարողությունները և ՀՀ ներկայությունը մեծացել է»: Ջոն Հեֆերնը շեշտեց ՀՀ նախագահի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը ու միևնույն ժամանակ նշեց. «ՆԱՏՕ-ն չի փորձում որևէ բան պարտադրել և առաջարկել»:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը շեշտեց. «ՆԱՏՕ-ն ռազմական կառույց է, որի նպատակն էր անվտանգության փոխադարձ ընկալման խրախուսումը»:
ԵՊՀ ուսանողներից մեկի՝ ԼՂ հակամարտության առնչվող հարցին ի պատասխան ԱՄՆ դեսպանը նշեց. «Դուք ավելի լավ գիտեք, քան ես, որ ԼՂ-ն լուծման տեսանկյունից դժվար հակամարտություն է: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, որի անդամ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Չնայած այլ հարցերում ունեցած մեր խնդիրներին, ԼՂ հարցի հետ կապված անհամաձայնություն մենք չունենք:Կողմերը այդ մոտեցումնեը փոխելու մտադրություն չունեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ