Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեր Կյուրեղ քահանա Տալյան. «Հայ ժողովուրդը պետք է վճռական քայլերի դիմի եւ վերականգնի իրական քրիստոնյա լինելը»

Նոյեմբեր 12,2014 15:50

«Մենք վերջապես պետք է հասկանանք, որ սա պատերազմ է Աստծո դեմ, հետեւաբար` որպես ածանցյալ, մեր ժողովրդի դեմ»,- այսօր` նոյեմբերի 12-ին, «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի դրսեւորումը» թեմայով կլոր սեղան քննարկման ընթացքում հայտարարեց տեր Կյուրեղ քահանա Տալյանը:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը շատ լուրջ թիրախ է դարձել այն ուժերի համար, որոնք փորձում են ամեն ինչ խեղաթյուրել եւ ազգեր ոչնչացնել. «Մենք պետք է հասկանանք, որ մեր պատերազմը արյան ու մարմնի հետ չէ: Մեր պատերազմը չարի ծառաների դեմ է: Մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, մեր պատերազմը, որպես քրիստոնյաներ, այդ ուժերի եւ այդ ուժերի ներկայացուցիչների դեմ է»:

Նրա խոսքերով` հասկանալով պատերազմի ակունքը` հայ ժողովուրդը պետք է վճռական քայլերի դիմի եւ վերականգնի իրական քրիստոնյա լինելը. «Ամեն մի մկրտված մարդ եկեղեցու անդամ է, նա էլ է եկեղեցի: Կենդանի եկեղեցին, որ մկրտված մարդկանց հավաքականությունն է, մի զորավոր բանակ է, որտեղ կան հրամանատարներ` տարբեր աստիճանների հոգեւորականները, եւ կան շարքային զինվորներ, որ մկրտված մարդիկ են, քրիստոնյա մարդիկ, բայց այդ մկրտված մարդիկ համարում են, որ այդ պայքարը պետք է մղեն միայն հոգեւորականները, իրենք անելիք չունեն: Սա լուրջ խնդիր է»:

Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարեց, որ հարկավոր է միաբանվել. «Այդ ինչպե՞ս է` չար գործերը կատարողները կարողանում են միաբանվել այդ գաղափարների շուրջ եւ գործել ճակատով, իսկ մենք, չգիտես ինչու, չենք կարողանում միաբանվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց, դրանից առաջ, հայ ժողովրդին ՀՍՏԱԿ պիտի պատասխանեք, թե որտե՞ղ էր «փրկիչ» Քրիստոսը 1915-ին:

    • Սյունի Վարազին ի պատասխան ասեմ, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը 1915 թվականին, ինչպես և միշտ, Իր հավատարիմների հետ էր, նրանց հետ կրկին խաչվում էր, նրանց Իր Հարությամբ փառավորելու համար և Իր փառքին հաղորդակից դարձնելու համար։
      Բայց հիմնական ու իրական հարցը հակառակն է. թե ո՞ւր էր հայ ժողովուրդը, երբ հենց այդ տարիներին հայ կուսակցապետերը մասսոն դարձած, սրբությունները քանդում, եկեղեցիները սրբապղծում ու պոռնկական թատրոնների էին վերածում, ապա իրենց թուրք մասսոն եղբայրների հետ Բոսֆորի ափին սուրճ էին խմում։
      1915-ի ողբերգության դիմաց Ձեր նմանները կրկնում են մշտական սխալը. փոխանակ խղճի քննություն կատարելու, խոստովանելու ՍԵՓԱԿԱՆ ՄԵՂՔԵՐԸ, ընդունելու, որ իրար տակ փորող ժողովուրդ ենք, ծայր աստիճան էգոիստ ենք, մեր մերձավորին սիրել ու հարգել չգիտենք (ինչպես պատվիրում է Քրիստոսը), այլ մեր սեփական ճղճիմ շահի համար կարող ենք թշնամու ձեռքը մատնել մեր եղբայրներին, և այլն, փոխանակ այս խոհերով պատմությունից դաս քաղելու, ինչպես միշտ՝ ընտրում եք հարցի մանկամտական, երեխայական, անգիտակից լուծումը. «Ես չեմ մեղավոր», «Ուրիշն ա արել», «Աստված ա մեղավոր», «Ռուսն ա մեղավոր», «Ֆրանսիացին ու Ամերիկացին են մեղավոր», ու նման տզիկություններ։
      Աստծո ձեռքին ես խամաճիկ չեմ, որ պրոբլեմատիկ պահերին հայտնվի ու թելերից քաշելով ինձ դուրս բերի խնդիրներից։ Աստծո՝ իմ Հոր առաջ ես պատվով կանգնած որդի եմ, իմ Հորից սովորում եմ ապրելու արվեստը, բայց իմ կյանքը ես ինքս եմ կերտում։ Իմ կյանքում տեղ գտած սխալների համար ես եմ պատասխանատու, որովհետև հասուն անձ եմ, այնպես՝ ինչպես իմ ձեռքբերումների պատիվը իմն է, որոնց համար Աստված, իմ Հայրը, որպես ճշմարիտ Հայր, ուրախանում է, և ես էլ, որպես ճշմարիտ որդի, մասնակցում եմ Իր ուրախութեանը։

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Ինքդ գոնե հասկանում՞ ես, թե ինչ ես գրել. այսինքն՝ Եղեռնի զոհերը իրենց «մեղքե՞րի» համար այդպի՛սի մահվան ենթարկվեցին. այդ թվում ծծկեր երեխանե՞րը:

        • Ես շատ լավ եմ հասկանում այն, ինչ գրում եմ։ Բայց երևում է, որ Դուք չեք հասկանում։ Իմ գրածում ո՞ւր կարդացիք, թե Եղեռնի զոհերը իրենց «մեղքերի» համար այդպիսի մահվան ենթարկվեցին։ Միակ տեղը, ուր գործածել եմ «մեղք» բառը, դա հավաքական իմաստով է, որպես ժողովուրդ, որի միջից բացակայում է միասնականությունը, որի մեջ տիրում է սանձարձակ էգոիզմը, իսկ «ինքն իր մեջ բաժանված թագավորությունը չի կարող ոտքի մնալ», ճշմարտապես ասում է Ավետարանը, միշտ էլ կգտնվեն չարամիտներ, ովքեր օգուտ կքաղեն ինքն իր մեջ բաժանված ժողովրդից։
          Ծծկեր երեխան մեղավոր չէր, բայց այդ ծծկեր երեխայի հայրը, երբ տան ոսկին տալիս էր հերթական կուսակցապետի ձեռքը, որպեսզի տաներ ու թուրք դատավորին կաշառեր ու իր ազգակցին բանտարկեր կամ սեփականությունից զրկեր, այդ ծծկեր երեխայի հայրը, այո՛, մեղավոր էր։
          Մարդը գոյություն չունի միայն որպես անհատ, մարդը անբաժանելի է իր ընտանիքից ու ժողովրդից, և նմանապես մեղքերն ու առաքինություններն էլ միայն անհատական չեն, բարորակ կամ չարորակ արմատների նման տարածվում են ընտանիքի ու ժողովրդի համընդհանուր հողի մեջ։
          Իսկ ժողովրդի միջի չարամիտի պատճառով անմեղի կրած տառապանքը դա ամբողջովին ուրիշ ու ընդարձակ հարց է, այստեղ վայրը չէ դրա մասին փիլիսոփայական քննարկումներ անցկացնելու։ Բայց հենց այդ անմեղներին ի նկատի ունեի նախորդ պատասխանիս առաջին տողերում։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930