Նախկինում ներկայացրել ենք են Լեռնային Ղարաբաղում թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի 42-ամյա բնակիչ Վահագն Ամիրխանյանի պատմությունը: Վերջինս ասաց, որ նոյեմբերի 11-ին ինքը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ցուցմունք է տվել:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք,որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածով («Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը»), գործը հետագա ընթացքի համար ուղարկվել է դատախազություն:
Վ. Ամիրխանյանը, որը մնացել է առանց գոյության միջոցների, մեզ խնդրել էր իրեն օգնել Նոյեմբերյանում աշխատանք գտնելու համար, ընդառաջեցինք նրան: Այսօր մեզ զանգահարեց Նոյեմբերյան քաղաքում խմելու ջրագծերի հիմնանորոգման ծրագրի աշխղեկ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը եւ հայտնեց, որ Վահագն Ամիրխանյանը կարող է վաղն իրենց մոտ աշխատանքի ներկայանալ: Այդ մասին Ս. Ամիրաղյանը հայտնել է նաեւ Վ. Ամիրխանյանին: Վահագնը ուրախությամբ է ընդունել լուրը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ