Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պիպոյան. «Կոսմետիկ միջոցների շուկան 4 տարի չի ուսումնասիրվել»

Նոյեմբեր 12,2014 15:40

«Շատերը հասարակական կազմակերպությունների հետ թշնամի են, լեզու չեն գտնում, չեն ցանկանում լսել նրանց, բայց մենք շատ լավ համագործակցում ենք եւ սիրով ընդունում առաջարկներն ու քննադատությունները», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Այսօր տեսչությունում հասարակական կազմակերպությունների հետ հանդիպում էր կազմակերպվել եւ քննարկվել ոլորտի խնդիրները:

Պարոն Խալիկյանի խոսքերով` «Սա առաջին հանդիպումը չէ, մենք ամեն եռամսյակ նման հանդիպումներ ունենում ենք, հասարակական կազմակերպություններից ընդունում ենք քաղաքացիների դիմում-բողոքները, որոնց հետագայում ընթացք են տալիս: Այս անգամ էլ ընդունեցինք առաջարկություններ, թե որ ոլորտներն են խնդրահարույց եւ որ ոլորտներում է պետք ստուգումներ իրականացնել; Օրինակ` առաջարկվեց մաքրող, լվացող միջոցների, կենցաղային իրերի, էլեկտրասարքավորումների, պոմպերի, ջեռուցման համակարգերի, կոշիկի եւ այլն: Հաջորդ եռամսյակին էլ մեր հաշվետվությունը կներկայացնենք այս առնչությամբ»:

Քննարկմանը մասնակցել է նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա ներկայացմամբ` «Դժգոհությունները շատ են հատկապես շուկայի վերահսկողության առումով, այսինքն` շատ դեպքերում տեսչությունը չունի վերահսկողական լծակներ: Խնդիրները էկոնոմիկայի նախարարությունից են` քաղաքականություն մշակողներից: Ասենք` ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում: Մոտ 900 տնտեսվարողների մոտ շրջայց կատարեցինք եւ հայտնաբերեցինք խնդիրները, բայց չկա պատասխանատվության ենթարկելու լծակ»:

Aravot.am-ի դիտարկմանը` կա օրենք, ըստ որի, սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում գնված ապրանքը վերադարձնել, կամ` փոխանակել, չնայած որ շատ խանութներ օրենքին չեն էլ ենթարկվում, պարոն Պիպոյանն ասաց. «Այո, բայց օրենքը վարչական պատասխանատվություն չի նախատեսում, մարդը կարող է դատարան դիմել եթե խանութն օրենքին չի ենթարկվել ու ապրանքը հետ չի վերցրել, բայց այստեղ էլ այլ խնդիր կա, օրինակ` շատ քչերը 10 հազար դրամ ապրանքը հետ տալու համար, ասենք 100 հազար դրամ ծախսեն դատարան դիմելու համար, այն էլ հարց է`դատարանը կորոշի՞ փաստաբանի ծախսերն էլ հոգուտ սպառողի բռնագանձել, թե` ոչ: Այսինքն, պետք է տեսչությանը տալ վարչական պատասխանատվության ենթարկելու ու օրենքը սահմանի, որ իմ նշած դեպքերում կտուգանվեն»: Նախարարությունն, ըստ պարոն Պիպոյանի, մի քանի տարի է ինչ-որ մոդել է մշակում, սակայն վերջնական որեւէ լուծում չկա:
Պարոն Պիպոյանը տեղեկացրեց մեզ, որ տեսչությանն առաջարկել են ստուգել նաեւ կոսմետիկ միջոցների շուկան. «Ավելի քան 4 տարի կոսմետիկ միջոցները չեն ստուգվել, սա լուրջ խնդիր է կապված սպառողի առողջության հետ, դրանք կարող են ալերգիաներ ու այլ խնդիրներ առաջացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Grigor says:

    Հարգելի տիկին Բաբայան, տեսչության ճիշտ անվանումն է` Շուկայի վերահսկողության պետական տեսչություն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930