Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ բուհի շրջանավարտները աշխատանք չեն գտնում շուկայում. Քննարկում են մասնագետները

Նոյեմբեր 12,2014 15:22

Ինչո՞ւ բուհի շրջանավարտները աշխատանք չեն գտնում շուկայում, տնտեսության գերակա ճյուղերը որքանո՞վ են խթանում զբաղվածությունը. այս խնդիրների պատճառները շատ են, եւ դրանց մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրուցեին Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ ՀՊՃՀ-ի ժամանակավոր ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ առաջին պատճառներից մեկն այն է, որ շատ բուհեր չեն վերանայում իրենց մեթոդիկան, չեն վերազինում լաբորատորիաները, լսարանները, դասապրոցեսի անցկացման ձեւ, դրանք չեն համապատասխանեցնում աշխատաշուկայի պահանջներին, շարունակում են ուսանողների հետ աշխատել հնացված մոտեցումներով ու մեթոդներով: Երկրորդ խնդիրը, ըստ բանախոսի, բուհերում պրակտիկաների եւ ուսանողների ինքնուրույն աշխատանքների  ոչ ճիշտ կազմակերպումն են : «Բուհը պետք է ուշադրություն դարձնի՝ որտե՞ղ են իրենց ուսանողները պրակտիկա անցնում, ինչպե՞ս են անցնում, բարեխիղճ այցելու՞մ են կազմակերպություններ եւ այլն»,- ասում է պարոն Մակարյանը եւ բերում նաեւ խնդրի երրորդ պատճառը՝գործատուները հաճախ պատճառաբանում են, որ ուսանողի գալը կազմակերպություն, կարող է  կոմերցիոն գաղտնիքի բացահայտման պատճառ լինել եւ մերժում են, նաեւ շատ դեպքերում գործատուն խուսափում է ուսանողին ցույց տալ իր կազմակերպությունը,   գուցե  հիգիենայի, տեխնոլոգիական  եւ այլ խնդիրներ ունի:

Ուսանողների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներ են լինում նաեւ այն առումով, որ շատ բուհերը ոչ միշտ են ցանկանում վճարել պրակտիկայի համար կազմակերպություններին, իսկ դրանց ղեկավարները մտածում են, որ ուսանողը դրա համար բուհին վճարում է, հետեւաբար բուհն էլ պետք է իրենց վճարի,  ի վերջո իրենց մասնագետները ժամանակ են ծախսում ուսանողների հետ աշխատանքի վրա: Պարոն Մակարյանը նշում է, որ այս բոլոր խնդիրները հատուկ են հայաստանյան շատ բուհերի, իրենք վերջերս կարողացել են համագործակցել  ճարտարագիտական համալսարանի հետ, եւ  արդեն արդյունք տեսնում են:

«Վերջերս ստորագրվեց շատ լավ համաձայնագիր Ճարտարագիտական համալսարանի հետ. աջակցել պրակտիկայի ղեկավարներին՝  թեմաների եւ գիտական հետազոտություններ կատարելու առումով»,- ասում է նա՝ ուրախալի համարելով, որ բուհի լաբորատորիաները համալրված են նորարարություններով եւ դա հնարավորություն է տալիս ուսանողներին ժամանակի պահանջներին համապատասխան աշխատել:

«Ճարտարագիտական համալսարանը միակ բուհն է, որ ինժեներական կրթություն է ապահովում: Բուհն ունի շատ մեծ պատասխանատվությունը երկիրը սնելու ճարտարապետներով, ինժեներներով»,- ասում է պարոն Մակարյանը, համարում, որ այստեղի մասնագետները լուրջ ներուժ կարող են դառնալ երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էլ երկրի զարգացման համար որակյալ մասնագետներ պատրաստելու առաջնային խնդիրը համարում է  սերունդների միջեւ  եղած կապի բացակայությունը. «Խնդիրը երկու սերունդների միջեւ կապ ստեղծելն է: Կա ավագ սերունդ եւ երիտասարդ սերունդ: Միջին մասը չունենք,- ասում է նա ու դա պայմանավորում նրանով, որ միջին սերունդը ժամանակին բազմաթիվ ցնցումներ ապրեց, հիմա արդեն դժվարանում է նորն ընկալել,- Վակումը լցնելու ժամանակ խնդիր կա՝ նորին տիրապետելու խնդիր,  մի մասը պետք է նոր սովորի, մյուս մասը չի հասցնում, մի մասն էլ բոյկոտում են: Մեր հիմնական խնդիրը ուղեղային է՝ մարդկանց ուղեղների մեջ ներդնելու, որ պետք է նորով աշխատել: Մենք խրախուսում ենք մեր դասախոսներին ուսումնասիրել , փորձերը կատարել նոր լաբորատորիաներում»:

Պարոն Թոքմաջյանը, խոսելով  պետության տնտեսության զարգացման հարցում մասնագետների դերի մասին, նշանավորեց ինժեների աշխատանքը, միայն նշեց, որ այն հիմա ըստ արժանվույն չի գնահատվում, այնինչ այլ երկրներում մեր մասնագետները բարձր են վարձատրվում: Ըստ նրա՝ այժմ փորձ ա արվում նաեւ զարգացնել այնպիսի մասնագիտություններ, որոնք նաեւ ստրատեգիական նշանակություն կունենան. «Մենք ակնկալում ենք տրանսպորտային ոլորտը  զարգացնելու, ՊՆ-ի հետ օրերս կկազմակերպենք պայմանագիր, որ ինժեներներ պատրաստենք թռչող ապարատների շահագործման ուղղությամբ: Ինչքանով դրանք հրապուրիչ կդառնան, կախված է նրանից, թե որքան կգնահատվեն այդ աշխատանքները»,- ասում է նա:

Գագիկ Մակարյանը նաեւ ներկայացրեց երիտասարդության շրջանում գործազրկության թիվը՝ նախորդ տարիների համեմատ իջել է՝ 52-ից դարձել է 42, բայց դա երկրից բացակայող երիտասարդների հաշվին է:

Պարոն Մակարյանը նաեւ լրագրողներին ներկայացրեց, որ իրենք նաեւ ուսանողների հետ աշխատանք են տանում, որ երիտասարդ տարիքում արդեն սկսեն բիզնեսով զբաղվել, խորհուրդ են տալիս ընտրել տուրիզմին, սպասարկման ոլորտին վերաբերող ոլորտներ, ինչու՞ չէ նաեւ զբաղվեն արտադրությամբ եւ աշխատեն դուրս հանել դա՝ իհարկե ընտրելով այնպիսի արդարություն, որ չբախվեն օլիգարխների շահերին եւ հիասթափություն չապրեն:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930