Սոչիում ընթացող աշխարհի թագի համար մրցամարտը կայանում է Սոչիի «Էքսպո կենտրոնում»: Շենքի մուտքի մոտ տեղադրված է շախմատային մի ռոբոտ, որին հեղինակները տվել են «Տերմինատոր» անունը: Ռոբոտի հետ խաղալ կարող է յուրաքանչյուր ցանկացող, որը գիտի շախմատի քարերը ճիշտ տեղաշարժել: Այն սիրում են հատկապես երեխաները, որոնք սարքի առջեւ հերթ են կանգնում:
«Տերմինատորը» ստեղծողներից միջազգային վարպետ Իգոր Մոյժեսը ТАСС-ի թղթակցին պատմել է, որ իրենք Մագնուս Կարլսենին առաջարկել են խաղալ ռոբոտի հետ: «Սակայն աշխարհի չեմպիոնը հրաժարվել է: Նա վախենում է», – եզրահանգել է Մոյժեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` theweekinchess.com-ի
Կարդացեք նաև