Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հեգնեց լրագրողին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2014 14:27

«ՀՀԿ-ն որքա՞ն է մնալու իշխանության»,- այսօր խորհրդարանում, լրագրողներից մեկի հարցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հեգնանքով պատասխանեց. «Մինչեւ Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը չլուծվի»:

Լրագրողի դիտարկմանը`այդ պատճառո՞վ ԼՂՀ հարցը չի լուծվում, Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ ԼՂՀ հարցը չի լուծվում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման արդյունքում: «Հրապարակ» օրաթերթի լրագրողն էլ հավելեց`«այդպիսով նպաստելով ՀՀԿ-ի իշխանության երկարացմանը»: ԱԺ նախագահը վրդովվեց այդ դիտարկումից ու հակադարձեց, որ մեր լրագրողական զինանոցը բավական աղքատ է` կիրթ լրագրողներ ունենալու առումով, ուստի, այդպիսով  նպաստում է, որ լրագրողը ինստիտուտն ավարտի եւ կրթվի: Լրագրողներից մեկի հարցը`իսկ կիրթ պատգամավորների առումով ի՞նչ վիճակում է մեր զինանոցը, անպատասխան մնաց:

Արտահերթ ընտրությունների, 2015 թվականին բյուջեի նախագծի, ԵՏՄ անդամակցությանը վերաբերվող այլ հարցերը` տեսանյութում


Ընդդիմության հանրահավաքնե՞րը ստիպեցին, որ իշխանությունները նորից քննարկեն քառյակի ներկայացրած 12 կետերը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ի՞նչ անեմ, պատասխանեմ ընդդիմությանը ուրախացնե՞մ, մենք ընդամենը ուզում ենք նորից քննարկել այդ կետերը, որը հնարավոր է իրականացնել կիրականացվեն, առավել ևս առանց հանրահավաքի, խորհրդարանական ուժերը անընդհատ քննարկումների մեջ են խորհրդարանի ներսում»:

Լրագրողներից մեկի հարցին`Սերժ Սարգսյանը հորդորել է իր կուսակիցներին թշնամանքով չվերաբերվել ընդդիմության առաջարկներին, այլ ուշադրությամբ քննել դրանք, ԱԺ նախագահը պատասխանեց, թե ընդդիմության խելամիտ առաջարկները հանրապետականները միշտ էլ քննարկել են. «Մեր հանդուրժողականության հետևանք է որ և լրագրողներն են իրենց ազատ զգում, և ընդդիմությունն է կարողանում առանց արգելքների հանրահավաքներ անել, այնպես որ մենք միշտ էլ հանդուրժողական ենք եղել: Բայց եթե հայհոյանքներ լինեն, փշերով ենք ընդունելու»:

Խոսելով բուն 12 կետերի մասին էլ, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ճիշտն ասած, ընդդիմությունը էնքան կետեր է ասել, որ մոտավորապես 50 կետ է դարձել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930