Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թշնամու հատուկ ծառայությունները Հայաստանում ծրագիր են իրականացրել». Գուրգեն Եղիազարյան

Նոյեմբեր 12,2014 14:03

«Օֆշորի հանճարը կերել է 1 մլրդ դոլար: Բայց, իհարկե, այդ 1 մլրդը մենակ չի կերել »,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Դիմելով ԱԱԾ ներկայիս պետ Գորիկ Հակոբյանին՝ նա ասաց. «Անվտանգություն իրականացնող գլխավոր պարապ-սարապին ասեմ, որ այս այն դեպքն էր, երբ ԱԱԾ-ն ուղիղ պետք  է զբաղվեր այդ խնդրով եւ չսահմանափակվեր ընդդիմադիրների հեռախոսները լսելով. «Երբ մենք երկու քոսոտ դիվերսանտ ենք բռնում, դրա մասին երկու տարի խոսում ենք՝ հորթ որսացող եւ խաշլամա ուտող դիվերսանտների մասին է խոսքը, իսկ մեր հայրենակիցներին 1 մլրդ պարտքի տակ գցողների մասին ծպտուն անգամ չենք հանում՝ պետական մակարդակով: Սա միանշանակ կատարված է հակառակորդի հատուկ ծառայությունների ձեռքով: Դրա պատասխանը պետք է տա ապագա անվտանգության համակարգը, որը մեր հայրենիքը կապահովագրի  դիվերսիոն ոտնձգություններից, իսկ սա միանշանակ,  դիվերսիա է՝ ուղղված ՀՀ անվտանգությանը»:

 

Թե ինչ դիվերսիայի մասին է խոսքը եւ թե այս անգամ ինչ է արել Տիգրան Սարգսյանը՝ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե  ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930