Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր բանաձև է մշակում

Նոյեմբեր 12,2014 13:54

«Ափսոս հայերեն խոսել չեմ կարող»,-ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան, արևելյան լեզուների մասնագետ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայերեն պատասխանեց հարցին` արդյոք հայերենին տիրապետո՞ւմ  է ու դիմելով լրագրողներին` ասաց. «Հույս ունեմ հայերենի ուսումնառության ճանապարհին առաջընթաց գրանցել ձեր օգնությամբ»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարոն դեսպանը երեկ է իր հավատարմագրերը հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ փուլում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ աշխատանքները: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն պատասխանեց. «Սա առաջին հերթին Ֆրանսիայի հանրապետության գործադիր իշխանության, մասնավորապես արդարադատության  նախարարության աշխատանքն է: Նրանք աշխատանքներ են տանում նոր օրինագծի մշակման ուղղությամբ, որոնք պետք է հաշվի  առնեն սահմանադրական խորհրդի արված դիտողությունները: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այսօրվա դրությամբ օրակարգային ստույգ ժամկետ չեմ կարող ասել, թե այդ օրինագիծը, երբ մուտք կգործի օրենսդիր իշխանություն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930