Ակտիվիստների ահազանգով ֆինանսների նախարարության շենքի մոտ են եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: Դեպքի հանգամանքներին ծանոթանալու համար նրանք զրուցում են ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ իրազեկված ակցիա չէ, իսկ գրասենյակի ներկայացուցիչներն առայժմ պնդում են, որ նախարարության շենքին մոտենալ չթույլատրելը օրինական պահանջ չէ: Մինչ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների ժամանելը ոստիկանները ակցիայի կին մասնակիցներին քարշ տալով էին հեռացնում, իսկ տղա ակտիվիստներից մեկի անդրավարտիքը նախարարության շենքից հեռացնելու ճանապարհին գրեթե հանում էին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ