Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց արդարացման դատավճիռը՝ երկու անձի վերաբերյալ:
58-ամյա Գևորգ Մարտիրոսյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը, և 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, մեղադրանքում ու ճանաչվեց անմեղ: Նրանց նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոց վերացվեց:
Իսկ նրա որդին՝ 33-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, արդարացվեց ու ճանաչվեց անմեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյաններին պարզաբանեց արդարացվածի իրավունքներն ու հնարավոր հատուցում ստանալու կարգը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում