Ֆինանսների նախարարության շենքի դիմաց ոստիկանները հրելով եւ բռնի ուժով ակտիվիստներին հեռացնում են տարածքից: Մի քանի ակտիվիստներ դրոշներով եւ պաստառներով կարողացել են շրջանցել ոստիկանական պատը եւ մոտենալ նախարարության շենքին: Բայց ոստիկանները նրանց բռնի ուժով, քաշքշելով հեռացրեցին:
Ոստիկանները շրջափակել են նախարարության շենքը եւ անցուդարձը չեն թույլատրում, նույնիսկ սովորական քաղաքացիներին: Մի տղամարդու, որը պնդում էր, թե սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ ցանկանում է մոտենալ ցայտաղբյուրից ջուր խմելու, ոստիկանները կրկին թույլ չտվեցին: Հրմշտոցն ու քաշքշուկը դեռ շարունակվում են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ