Ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամների ակցիան վերածվել է վիճաբանության: Այս պահին ակտիվիստները թմբուկներին խփելով՝ պահանջում են ճանապարհ՝ իրենց ճանապարհը փակած ոստիկաններից:
Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են սոցվճարներից չազատված ու համատեղության կարգով աշխատող դասախոսների խնդրի լուծման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը կատարել ու այդ պահանջով իրենց նամակը փոխանցել ֆինանսների նախարարին:
Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը պնդում է, որ նրանց մոտենալը նախարարության շենքին կխոչընդոտի անցորդների անցուդարձը եւ պնդում է, որ իր պահանջը օրինական է, բացատրելով, որ եթե համաձայն չեն իր պահանջին, կարող են բողոքարկել դատական կարգով:
Այս պահին ակտիվիստների եւ ոստիկանների ներկայացուցիչների տարաձայնություններն ու վիճաբանությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ